factum.ngo@gmail.com
Factum logo
year: 2025
donor: NDF

Կես-կես. Իմ կյանքն առաջ և հետո

Հաղորդաշար · 12 դրվագ

Կես-կես

Իմ կյանքն առաջ և հետո

Ժամանակային նույն տարածքում մեզ հետ ապրում են մարդիկ, որոնք բոլորել են կյանքի 70-րդ տարին, և դա նշանակում է ահռելի կենսափորձ, իմաստնություն, մասնագիտական գիտելիք և հմտություններ։

Հայաստանում ապրող այս մարդկանց դեպքում, սակայն, այդ արժանիքը հետաքրքիր է ոչ միայն բովանդակությամբ, այլև ճակատագրի բերումով նրանց բաժին հասած երկփեղկվածությամբ։

Պարզ թվաբանությամբ այս մարդկանց կյանքը բաժանվում է հավասար երկու կեսի՝ 35 + 35։

ԱռաջՀիմա
երեկայսօր
կոմունիստականժողովրդավարական
պլանայինշուկայական
կաշկանդվածազատ
մանուկ-երիտասարդհասուն-տարիքոտ

70 տարեկան մարդիկ, որոնք հայկական «Ֆակտում» փաստագրական կենտրոնի և վրացական «Ռե» ստուդիայի արտադրած հաղորդումների հերոսներն են, հակադիր ժամանակների ու տագնապալի փոփոխությունների կենդանի վկաներ են և հաճախ ոչ միայն անձնական զգացողություններ ու տպավորություններ են փոխանցում, այլև ժամանակներն ու հասարակարգերը բնորոշող հուշեր, որոնք հնարավոր չէ գտնել հանրագիտարանային տեղեկատուներում։

Հաղորդումները նախագծելիս ե՛վ հայկական «Ֆակտում»-ը, ե՛վ վրացական «Ռե»-ն աշխատել են հասնել հնարավորինս լայն բազմազանության՝ ներգրավելով աշխարհագրական տարբեր վայրեր, մասնագիտություններ և, իհարկե, ձգտելով սեռային հավասարության։

Դիտեք հաղորդաշարը

Բոլոր 12 դրվագները՝ մեկ նվագարկիչում։ Դրվագների ցանկը բացվում է նվագարկիչի վերին աջ անկյունից։

Ամբողջ ցանկը YouTube-ում

Համատեղ նախագիծ

Հայաստան և Վրաստան՝ երկու երկիր, մեկ սերունդ, նույն բեկումը։

«Ֆակտում»փաստագրական կենտրոն · Հայաստան
×
«Ռե»ստուդիա · Վրաստան

Եթե հետաքրքրված եք իմանալու, թե ուր էինք երեկ և ուր ենք հասել այսօր, դիտեք «Կես-կես. Իմ կյանքն առաջ և հետո» հաղորդաշարը և յութուբյան կամ ֆեյսբուքյան մեկնաբանություններում կիսվեք ձեր մտորումներով, տպավորություններով՝ անշուշտ չմոռանալով ներմուծել անձնական պատմություններ։

Կիսվել պատմությամբ

Հիշողություն, որ պատմությունից դուրս է մնում

Տեքստը՝ Տիգրան Պասկևիչյան, Hetq.am, 14.01.2026